Արմինֆո.Այսօր, ապրիլի 29-ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը:
Ինչպես Արմինֆո-ի թղթակցին հաղորդել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը, գյուղի ուղղությամբ չեն կրակել, գնդակոծվել է միայն ճանապարհը։ Զոհեր և ավերածություններ չկան։ Ներկայում իրավիճակը կայուն է։
Ուշագրավ է, որ սա հակառակորդի կողմից այն պայմանավորվածությունների խախտման առաջին դեպքն է, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ՝ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:
Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվել։