Արմինֆո. Մենք նախկինում գտել ենք և այսօր էլ գտնում ենք, որ նախահեղափոխական շրջանում ստեղծված սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի հիմնական պատճառը հենց պետական կառավարման համակարգի և բիզնեսի սերտաճումն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Քաղաքացու որոշում> կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ։
<Բիզնեսն իր հերթին շարունակում է պետության կառավարման համակարգը դիտարկել որպես սեփական զարգացման ու բարգավաճման երաշխիք ։ Համապատասխանաբար, հայկական բիզնեսը նախկինի պես զգում է պետության կառավարման համակարգում սեփական ներգրավվածության անհրաժեշտությունը ։ Այլ դեպքում այդ բիզնեսը պարզապես չի կարելի պաշտպանել, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել>, - ընդգծել է նա ։
<Քաղաքացու որոշում> կուսակցությունը, մասնակցելով հեղափոխությանը, ենթադրում էր և ակնկալում էր Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բիզնեսը զբաղվեր բիզնեսով, իսկ սեփականության իրավունքը պահպանվեր ողջ հասարակության կողմից` անշուշտ, բիզնեսից պատասխան քայլեր ակնկալելով։ Սահակյանի կարծիքով ՝ նման բաժանումը թույլ կտար էապես կարգավորել ողջ հասարակության կյանքը։ <Սակայն, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթները ցույց տվեցին, որ, ցավոք, այդ բաժանումը դեռ տեղի չի ունեցել>, - ընդգծել է Սահակյանը:
Ավելի վաղ Սահակյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմում էր ուղարկել <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու անհրաժեշտության մասին: Հայտարարության համար առիթ է հանդիսացել պատգամավոր Ծառուկյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կասկածները։ Նա նաեւ դիմում է հղել ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով համապատասխան գործողություններ իրականացնել ի կատարումն <Ազգային ժողովի կանոնակարգ> օրենքի 157-րդ հոդվածի, մասնավորապես՝ դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջների խախտման դեպքում պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցով:
<Սա երկրում տիրող իրավիճակի մեր քաղաքական գնահատականն է, որից ելնելով՝ մենք դիմեցինք Ազգային ժողովի նախագահին և Գլխավոր դատախազություն։ Ոչ մի սուբյեկտիվ և անձնական գործոնով մեր կուսակցությունը չի առաջնորդվում։ Մենք պատրաստ ենք պահանջել օրենքի և Սահմանադրության պահպանումը՝ ինչպես Ծառուկյանի, այնպես էլ ցանկացած այլ գործարար պատգամավորի նկատմամբ։ Կարևոր է սկզբունքը։ Պատգամավոր Ծառուկյանն ինքն է մեզ հիմք տվել ի դեմս իրեն տեսնել գործարարի, նույնիսկ եթե նրա թղթերը հակառակն են վկայում>, - ամփոփել է Սահակյանը ։