Արմինֆո. Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Apps Clubե ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված և խաղ:
Հաճախորդները կարող են բաժանորդագրվել և ներբեռնել ուսուցողական ու զվարճալիքային բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են առանց գովազդի և ներառում են խաղերի ու հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի:
. 3 օր՝ փորձնական օգտագործման համար
. բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)
. «Apps Clubե-ում ներառված խաղեր ու հավելվածներ դիտելիս և ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում
. վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում)
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է՝ http://appsclub.mts.am պորտալի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին;
«Apps Clubե բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին; 1090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1ե, 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7ե, 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30ե:
Ծառայությունը հասանելի է «Androidե օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:Հավելվածը հաջողությամբ տեղադրելու համար բջջային սարքի կարգավորումներում անհրաժեշտ է թույլատրել անհայտ աղբյուրներից ներբեռնումը: «Apps Clubե ծառայությամբ հավելվածներ և խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ բաժանորդագրություն:
Ծառայության գինը՝ 1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ; 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ; 1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ: 1090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն: Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի: