Արմինֆո. Ֆրանսիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը կարևոր ձեռքբերում է ։ Այս մասին Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցություն Ֆրանսիայի եւ Ղարաբաղի առանձին քաղաքների միջեւ, դիվանագետը փաստել է, որ այդ հարցին ֆրանսիական կողմի պաշտոնական պատասխանը տրվել է ընթացիկ տարվա փետրվարին նախագահ Մակրոնի կողմից ամենամյա ընթրիքի ժամանակ: <Բնակչության մակարդակով այդ շփումը հնարավոր է, եւ այն կա ։ Սակայն Ֆրանսիայի առանձին տարածաշրջաններ կամ քաղաքներ չեն կարող ունենալ սեփական դիվանագիտությունը, և նրանց քաղաքականությունը կարգավորվում է առանձին խարտիայով ։ Դիվանագիտությունը պետք է միասնական լինի եւ համապատասխանի խաղի միասնական կանոններին>,- ասել է դեսպանը: <Ես կարծում եմ, որ Հայաստանի համար նույնպես կարևոր է, որ Ֆրանսիան լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում։ Եվ տվյալ դեպքում կարեւոր է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը հարցականի տակ չդրվի>, - նշել է նա ։