Արմինֆո. Ըստ օրենքի, մարդը կարող է ունենալ երկքաղաքացիություն, բայց ես դա ճիշտ չեմ համարում, ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն ։
<Երկքաղաքացիություն ունենալը թույլատրվում է օրենքով։ Բայց ես ունեմ վարքի իմ կանոնները, որոնք չեմ մեկնաբանելու։ Անձամբ ես դա նորմալ չեմ համարում, բայց օրենքով նման բան թույլատրելի է>, - եզրափակել է նախարարը ։
Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռուսաստանի քաղաքացի է եւ այժմ գտնվում է ՌԴ տարածքում: Ռուսական կողմը հրաժարվել է Հարությունյանին հանձնել Հայաստանին ։