


Արմինֆո.Այսօր Պեկինում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, որոնք հղում են կատարում Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, Ալիեւն ու Պուտինը ի թիվս այլ հարցերի քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: <Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, այսուհետ ևս ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իր հերթին Ալիեւը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, հակամարտության լուծման գործում: Վստահություն է հայտնվել, որ մեր երկրների միջև բարեկամական կապերն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան>, - հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մինչդեռ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, ղարաբաղյան հարցը նշված չէ քննարկվող հարցերի թվում։ Կրեմլի հաղորդագրության մեջ հիմնական շեշտը դրվում է երկու երկրների առեւտրատնտեսական փոխգործակցության վրա:


