Արմինֆո. Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը (Tomáš Petříček)։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։ Հատկապես շեշտվել է Չեխիայի հետաքրքրվածությունը ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման և ամրապնդման, նրան նոր լիցք հաղորդելու հարցում։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ներքին բարեփոխումների և ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործընթացները, տնտեսական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունները։
Քննարկվել է բարձրաստիճան այցերի կազմակերպման, երկկողմ և ԵՄ շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու օրակարգը։