


Արմինֆո. Բաքուն վրդովված է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի Ուրուգվայ կատարած այցի կապակցությամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, որոնք հղում են անում արտաքին քաղաքական գերատեսչությանը, Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական Բաքվի բողոքի նոտան փոխանցել է Ուրուգվայի արտգործնախարարությանը: Բացի այդ, Ադրբեջտանի ԱԳՆ-ում հայտնել են, որ աառաջիկայում դեսպանը հանդիպումներ կունենա Ուրուգվայի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Ուրուգվայում մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ երկրի խորհրդարանականների հետ։


