Արմինֆո. Ավստրալիայի հայ համայնքն իր վրդովմունքն է հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը խուսափել է 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունների վերաբերյալ հստակ ձևակերպումներից և գնահատականներից: Ինչպես հաղորդում Է The Sydney Morning Herald թերթը, հայ համայնքի ղեկավարները հրաժարվել են ընթերցել
Վարչապետի ուղերձը։ Իր հայտարարության մեջ Մորիսոնը նշել է, որ ինքը միանում է հայ համայնքին, ՙկարեկցում է և հիշում բոլոր սարսափները, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել հայ ժողովրդի նկատմամբ՚:
Ուշագրավ է, որ 2011 թվականին Մորիսոնը, որն այն ժամանակ վարչապետ չէր, հայտարարել էր, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել, ինչը մարդկության դեմ ամենամեծ հանցագործություններից մեկն է: Մինչդեռ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նրա հայտարարության մեջ նման
ձեւակերպումը բացակայում է։