Արմինֆո.Այսօր ինձ համար ամենագլխավոր նպատակն արդարությունը վերականգնելու վճռականությունն է, հատկապես, երբ այդ արդարությունը ժխտվում է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով հիշատակի միջոցառումներին օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությանն առնչվող հարցին՝ Մնացականյանը փաստել է, որ չի կարող ասել։ Սակայն, ըստ նրա, այսօր աշխարհի տարբեր մասերում, տարբեր քաղաքներում բազմաթիվ հիշատակի միջոցառումներ են անցկացվում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչով կարելի է բացատրել 100 տարի անց թուրքական ժխտողական քաղաքականությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա ամենաբարդ հարցն է, որի պատսխանն ինքը չունի: Գլխավոր դիվանագետը նաեւ չի համաձայնել այն պնդումներին, թե
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դոփում է տեղում։ ՙԴուք չե՞ք լսել նորություններ Իտալիայից: Եվ ինչպես կարող է այդ գործընթացը կանգ առնել ։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը քայլ է ոչ միայն
արդարության վերականգնման, այլև մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ: Անպատժելիությունը չի անցնի՚, - հավաստիացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն եւս շարունակվում է պայքարը ցեղասպանության փաստի ժխտման դեմ: Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Երևանն արդեն առնվազն 20 տարի հետևողականորեն միջազգային ասպարեզում առաջ է տանում նոր ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որպեսզի Հայաստանը Թուրքիային հաշտության շուրջ նոր համաձայնություն պարտադրի, երկու երկրների միջեւ սահմանները բացվեն, Մնացականյանը ափսոսանք է հայտնել այն մեսիջների առնչությամբ, որոնք ստացվում են Անկարայից: ՙԴրանք ոչ միայն հուսադրող չեն, այլեւ արժանի են քննադատության՚, - ասել է Մնացականյանը, ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանը երբեք որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման Հայոց ցեղասպանության ճանաչման հարց չի դրել: