Արմինֆո.: Ուղեւորուհին մահացել է Մոսկվայից Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռում։
ՙՌԵՆ ՏՎ՚ հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում՝ ուղեւորուհու վատ զգացողության առնչությամբ: Աղբյուրի համաձայն, ուղևորուհին, որը եղել է Հայաստանի քաղաքացի, մահացել է: