Արմինֆո.Հայաստանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիացիոն բազայում կտեղակայվեն 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ:
Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում իր աղբյուրը։ Ենթադրվում է, որ նորագույն կործանիչները կփոխարինեն այժմ սպառազինության մեջ եղած ՄիԳ-29 ինքնաթիռներին: Օդային ռազմակայանի վերազինումը նախատեսվում է սկսել 2020 թվականին։