Արմինֆո. Ապրիլի 23-24-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 6-10 մ/վ, 22-ին՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, Երևան քաղաքում ապրիլի 23-24-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: