Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019 16:56
Անի Մշեցյան

Արարատ Միրզոյան. <Բարգավաճ Հայաստանն> ընտրություններում բավականաչափ ձայներ է ստացել, և մենք չենք կարող հաշվի չառնել վերջինիս դիրքորոշումը

Արարատ Միրզոյան. <Բարգավաճ Հայաստանն> ընտրություններում բավականաչափ ձայներ է ստացել, և մենք չենք կարող հաշվի չառնել վերջինիս դիրքորոշումը

Արմինֆո. Նոր Հայաստանում գործարարներն անհրաժեշտություն չունեն խորհրդարանում լինելու, լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

 

Նրա խոսքով, նախկինում գործարարները ձգտում էին խորհրդարան, որպեսզի այդ կերպ պաշտպանեն իրենց բիզնեսը: Դիտարկմանը, թե հիմա էլ նման միտումներ են նկատվում, օրինակ ՝ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը լոբբինգ է անում իր ցեմենտի բիզնեսը, Միրզոյանը նկատել է, որ ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ բավականաչափ ձայներ է ստացել, և վերջինիս դիրքորոշումը չի կարող հաշվի չառնվել:

 

<Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի համաձայնել, որ իրենք պաշտպանում են Ծառուկյանի շահերը։ <Դա ճիշտ չէ։  Մեր խմբակցությունը պաշտպանում է Հայաստանի քաղաքացիների շահերը: Խմդիրն աշխատատեղերի մեջ է:  Չէ որ Գագիկ Ծառուկյանին, հնարավոր է, ավելի ձեռնտու է պահել ավելի քիչ աշխատակիցներ և վճարել ավելի քիչ աշխատավարձ։  Բայց նա հասկանում է, որ դա կհանգեցնի աշխատատեղերի կրճատման, և ամբողջ ընտանիքները կզրվեն եկամուտից: Կարծում ենք, որ դա անթույլատրելի է>,- եզրափակել է Մելքումյանը: 

 

Նշենք, որ երկարատև և բուռն քննարկումներից հետո ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է <Պետական տուրքի մասին> և <Գործունեության իրականացման ծանուցման մասին> օրենքներում փոփոխությունները:  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով ՝ փաթեթով առաջարկվում է մեկ տարի ժամկետով ՝ մինչև 2020 թվականի ապրիլը, ներմուծվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի