Արմինֆո. Լիբիայի արեւելյան տարածաշրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդն ընդունել է արտաքին գործերի եւ միջազգային հարաբերությունների նախարարի առաջարկը՝ ընդունելու պատմական իրողությունը և ճանաչելու 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Լիբիայի կառավարության մամլո հաղորդագրությայն համաձայն՝ Նախարարների խորհուրդը աշխատանքներ է տանում բանաձեւի ուղղությամբ, ըստ որի՝ այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ը Լիբիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: