Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի ԱԳՆ-ին հրավիրում է միանալ "3+2" ձևաչափով ընդունված հայտարարություններին և կոչ է անում լինել պրագմատիկ, ինչպես նաև վստահություն ցուցաբերել և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով, եթե պաշտոնական Երեւանը խոսում է բանակցային գործընթացում վստահության եւ անկեղծության միջոցների ստեղծման մասին, ապա Հայաստանում, ինչպես եւ Ադրբեջանում, պետք է աշխատեն փոխվստահության ստեղծման ուղղությամբ եւ հանդես գան համապատասխան հայտարարություններով:
ՙԴրա հետ մեկտեղ, հայկական կողմը պետք է միանա տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման հաստատմանն ուղղված ջանքերին", - ընդգծել է Աբդուլաեւան, հավելելով, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի մեկնաբանությունները հայկական կողմի եւ/կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ առաջիկա հանդիպումների եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ ՙլիովին համապատասխանում են՚ “3+2" ձեւաչափով ընդունված համատեղ հայտարարություններին՚:
ՙԱյդ հայտարարությունները բացեիբաց պաշտպանում են երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը ։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ ստատուս քվոն անընդունելի է, անկայուն, եւ այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել՚,- եզրափակել է Աբդուլաեւան։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը քննադատել էր Ադրբեջանի արտգործնախարարին ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումների օրը հապճեպ հայտարարելու համար ՝ ընդգծելով, որ դեռեւս համաձայնեցված ամսաթիվը եւ վայրը հայտարարելը չի նպաստում կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծմանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ