Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 12:58
Դավիթ Ստեփանյան

Վերլուծաբան. Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումն Ադրբեջանի, այլ ոչ թե՝ ԱՄՆ նախաձեռնությունն է

Վերլուծաբան. Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումն Ադրբեջանի, այլ ոչ թե՝ ԱՄՆ նախաձեռնությունն է

Արմինֆո.Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսվող հանդիպումն իրականում Ադրբեջանի նախաձեռնությունն է, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը ։

 

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում: <Երեկ մենք ԱՄՆ -ից հրավեր ենք ստացել այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը նույնպես կներկայացնի իր առաջարկները՝ հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու համար>, - նշել է Մամեդյարովը:

 

<Բաքվի նման նախաձեռնողականության պատճառներն ակնհայտ են։  Մինսկի խումբը ստիպված էր ընդունել Երևանի առաջարկած բանակցային նոր օրակարգը։ Հայաստանն առաջարկում է առավելագույնս կոնկրետացնել Մադրիդյան սկզբունքները և սկսել քննարկել Արցախի ՝ գործընթացին վերադառնալու հարցը։ Այդպիսով՝ կարգավորման Մադրիդյան սկզբունքներն առաջին անգամ կասկածի տակ են դրվել։ Եվ Բաքուն դրան պատասխանելու ոչինչ չունի>, - ընդգծել է նա ։

 

Այս պայմաններում Ադրբեջանին, վերլուծաբանի գնահատմամբ, այլ բան չի մնում, քան փորձել միջնորդների հետ աշխատել առանձին-առանձին ՝ իր համար աղետալի հայկական օրակարգի իրացումը կանխելու նպատակով։ Սարգսյանի կարծիքով ՝ պարզ հարցին, թե ինչու Արցախը չի մասնակցում բանակցություններին այսօր ոչ ոք չի կարող պատասխանել, այդ թվում ՝ Ադրբեջանը։ Եվ դա այն պայմաններում, երբ տարածքային խնդրի քննարկումը Ստեփանակերտի, այլ ոչ թե Երևանի բացառիկ իրավասությունն է ։

 

<Ադրբեջանը պարտվեց, երբ հայկական օրակարգն ընդունվեց Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Եվ Մոսկվայում, դատելով Մամեդյարովի վերջին հայտարարությունից և Վաշինգտոնին ներգրավելու փորձերից, նրանց մոտ ոչինչ չստացվեց ։ Այստեղից էլ դես ու դեն ընկնելը>,- ամփոփել է ՌԱՀՀԿ ղեկավարը։

 

Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի