Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 11:59
Մարիաննա Մկրտչյան

Ռուս սահմանապահները կանխել են Իրանից թմրանյութերի մաքսանենգության հերթական փորձը

Ռուս սահմանապահները կանխել են Իրանից թմրանյութերի մաքսանենգության հերթական փորձը

Արմինֆո.Սյունիքի մարզի <Ագարակ> անցակետում ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցների մաքսանենգության փորձը:

 

ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանային վերահսկողության եւ տրանսպորտային միջոցի զննության ընթացքում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից Իրանի քաղաքացու անձնական իրերում հայտնաբերվել է մեթադոն պարունակող 40 դեղահաբ, ինչպես նաեւ մուգ շագանակագույն նյութով փաթեթ, ենթադրաբար ՝ հում ափիոն:

 

<Տվյալ նյութերը թմրամիջոց են, և դրանց շրջանառությունն արգելված է՝ ՀՀ օրենսդրության համաձայն: Տրանսպորտային միջոցի ձերբակալված վարորդը հանձնվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին ՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար>, - ընդգծել են Սահմանապահ վարչությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի