Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին որոշման հիմքերը բխում են օրենքից, միջազգային պրակտիկայից եւ Եվրոպական դատարանի համապատասխան որոշումներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Դավթյանը նաեւ նշել է, որ չի կիսում երկրորդ նախագահի պաշտպանների այն կարծիքը, որ նախաքննությունն ավարտվել է, եւ հիմքեր չկան, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ: Նա նաև չի կիսում Քոչարյանի պաշտպանության դժգոհությունն այն մասին, որ գործի նյութերի ուսումնասիրման ժամանակը շատ քիչ է։ <Տրամադրված ժամանակը մեր գնահատմամբ միանգամայն բավարար է գործի նյութերին լիարժեք ծանոթանալու համար>, - ասել է նա ։