Արմինֆո. Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի հանդիպմանը միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ։
<ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շեֆերը – խմբ.) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը միացել են Մոսկվայում ընթացող Մնացականյան-Մամեդյարով-Լավրով հանդիպմանը>, - գրել է Նաղդալյանը:
Հանդիպման նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ գտնելն է: