Արմինֆո.Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ։
Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արմինֆո-ն, եռակողմ հանդիպմանը նախորդել է Լավրով-Մնացականյան հանդիպումը: