Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ իր լիակատար աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նախօրեին լրագրողների հետ զրույցում Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացին լիակատար աջակցությունն ինքը հայտնել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ: ՙԻ վերջո, տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններն ու այսօրվա բանակցությունները մեկ նպատակ ունեն ՝ գտնել խնդրի խաղաղ կարգավորում։ Ես ՝ որպես հանրապետության նախագահ, չեմ մասնակցում բանակցություններին։ Դրանց մասնակցում են Հայաստանի արտգործնախարարը և վարչապետը, և ես լիակատար աջակցություն եմ հայտնում նրանց գործունեությանը։ Այդ բանակցություններն, ի վերջո, հաջող ավարտ կունենան, այսինքն՝ վերջ, որտեղ մենք կտեսնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՚, - եզրափակել է Սարգսյանը ։