Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգում արած այն հայտարարությանը, թե հայկական կողմն Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սպառնալիքներից ։
Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին խորհուրդ է տվել ծանոթանալ ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտին և, մասնավորապես, <ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարում> սկզբունքին: <Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, ով առաջարկում է հրաժարվել ուժի կիրառումից, միջազգային հանրության պահանջներին համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկել իր երկրի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու ուղղությամբ ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման ապահովման նպատակով>, - ասված Է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երեւանն առաջարկում է Բաքվին հրաժարվել սպառնալիքների հռետորաբանությունից ՝ հույս հայտնելով, որ Բաքուն կարձագանքի այդ կոչին: