Arminfo.info


 Ուրբաթ, 12 Ապրիլի 2019 12:54
Նաիրա Բադալյան

Փաշինյան. կառավարությունը և Կենտրոնական բանկը համատեղ աշխատում են բնակարան ներգաղթյալների համար ծրագրի իրագործման վրա

Փաշինյան. կառավարությունը և Կենտրոնական բանկը համատեղ աշխատում են բնակարան ներգաղթյալների համար ծրագրի իրագործման վրա

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպումը տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնում:  Մեր հայրենակիցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և բարեմաղթանքներով: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ և ոգևորիչ ընդունելության համար` վարչապետ Փաշինյանն ասել է. «Սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Իմ բոլոր այցերի պարտադիր մասն է մեր հայրենակիցների հետ հանդիպելը, և դա, կարծում եմ, շատ կարևոր է մեզ համար, այսօրվա Հայաստանի համար, որովհետև այն նոր իրավիճակը, որ ունենք Հայաստանում և Հայաստանի շուրջ, նոր և բացառիկ հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք մեր ազգային ներուժն իսկապես համախմբենք, կարողանանք ազգային միասնության նոր իրավիճակ արձանագրել և մեր ուժերը համախմբել մեր համազգային երազանքներն իրականացնելու գործում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա հավաքի հրավերին արձագանքելու համար, շնորհակալություն հայտնել, որ դուք, ֆիզիկապես Հայաստանից հեռու լինելով, այնուամենայնիվ, այս ընթացքում մտքով ոչ մի վայրկյան չեք հեռացել Հայաստանից: Դա ամենակարևորն է, որովհետև եթե դուք մտքով Հայաստանում եք, նշանակում է` ֆիզիկապես Հայաստանում լինելն ընդամենը ժամանակի և տեխնիկայի խնդիր է: Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանն իսկապես դառնա հայերի համախմբման կենտրոն և յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը: Մենք սա պատկերացնում ենք հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետությունը իսկապես հնարավորությունների երկիր դարձնել, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իր ընդունակությունները, իր տաղանդը, իր հմտություններն իրացնել, որպեսզի յուրաքանչյուր ոք աշխատելու, վաստակելու և իր աշխատանքից հաճույք ստանալու հնարավորություն ունենա: Եվ այս պրոցեսը, թույլ տվեք ասել, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է, որովհետև՝ ի՞նչն է կարևոր քաղաքացու համար: Իմ կարծիքով` քաղաքացու համար ամենակարևորն ինքնազգացողությունն է, իր կարգավիճակի մասին պատկերացումը սեփական երկրում: Իսկ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարձրագույն իշխանություն է և տեր Հայաստանի Հանրապետության, կարծում եմ, ոչ ոք դրանում չի կասկածում` ոչ միայն հայերը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև ընդհանրապես ողջ միջազգային հանրությունը: Ես գիտեմ, տեսնում եմ, որ ներկաների մեծ մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ուզում եմ ձեզ դիմել այն նախադասությամբ, որ ավանդաբար միշտ այս հանդիպումներին օգտագործում եմ՚, - ասել է վարչապետը: պարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»: 

Այնուհետև  Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին: Հարցին, թե արդյոք կառավարությունն ունի ծրագիր` արտերկրում ապրող մեր հայրենակիցների ներգաղթը խթանելու համար, վարչապետը նշել է. «Ի սկզբանե այդ հարցը եղել է և շարունակում է մնալ մեր օրակարգում: Տարբեր գաղափարներ կային և կան: Օրինակ, այսպիսի հարց էր հնչում` ի՞նչ հնարավորություններ ենք ստեղծել և ստեղծում պոտենցիալ ներգաղթյալների համար: Կար, օրինակ, գաղափար` տալ արտոնյալ վարկեր, հնարավորություններ և այլն, բայց այդ քննարկումների ընթացքում շատ պարզ հարց ծագեց, որ արդյունքում կարող է առաջանալ հետևյալ հարցը. Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնք Հայաստանում են և նույնպիսի հնարավորությունների կարիք ունեն, կարող են շատ տրամաբանական հարց բարձրացնել և ասել հետևյալը՝ մենք մնացել ենք այստեղ, և որպեսզի այդ ծրագրերից օգտվենք, ի՞նչ եք առաջարկում՝ գնանք, 5 տարի դրսում ապրենք, հետո գանք, նոր օգտվենք: Այստեղից խնդիր առաջացավ, որ մենք ուղղակի պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք բոլորի համար, որովհետև պետք է լինի իսկապես իրավական պետություն, օրենքը պետք է աշխատի: Մարդկանց հնարավորությունները, տնտեսական գործունեության հասանելիությունը պետք է լինի հավասար, և երկիրն ընդհանրապես ապրելու համար պետք է լինի գրավիչ, հնարավորությունների համար պետք է լինի գրավիչ»:

Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալական հարցերի լուծման վերաբերյալ իր պատկերացումները և նշել, որ ներկայում քննարկվում են ներգաղթը խթանող ծրագիր իրականացնելու հնարավորությունները. «Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ գաղափարական առումով սոցիալական հարցերի և ընդհանրապես որևէ հարցի լուծում հնարավոր չէ առանց աշխատանքի: Առօրյայում, մեր տանը ընդհանրապես կա՞ այդպիսի նպատակ, որին կարելի է հասնել առանց աշխատանքի: Գոյություն չունի այդպիսի նպատակ, և հետևաբար, մեր մտածածը մեր քաղաքացիների` երբ ասում եմ քաղաքացիներ, նկատի ունեմ բոլոր հայերին, որովհետև հատկապես հիմա, ես համարում եմ, որ բոլոր հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Իմիջիայլոց, սրա մեջ իրավական էլ հիմնավորում կա. եթե մեր Սահմանադրության նախաբանը բացենք, որտեղ բոլոր փոփոխությունների արդյունքում ոչ մի բան չի փոխվել, որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմին, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր, հանդես է գալիս հայ ժողովուրդը` ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե ընտրություններին մասնակցածները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, երբ ասում եմ քաղաքացի, նկատի ունեմ ընդհանրապես ողջ հայ ժողովրդին: 

Վերջերս Վիեննայի հայության հետ հանդիպման ընթացքում գաղափար առաջացավ, որ, ինչպես մենք ունենք բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագիր, բնակարան երիտասարդ մասնագետների համար ծրագիր, հիպոթեկային ծրագրեր, ստեղծվի բնակարան ներգաղթյալների համար ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելն է` առավել մատչելի տոկոսներով: Հիմա մենք` կառավարությունը և Կենտրոնական բանկը, համատեղ աշխատում ենք այդ ծրագրի իրագործման վրա»: 

Վարչապետին հարց է ուղղվել` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ իր պատկերացումները համեմատության մեջ դիտարկելու վերաբերյալ, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է. «Անկեղծ ասած՝ իմ պատկերացումները երկրի վիճակի, մի շարք ոլորտներում հաստատված իրավիճակի մասին շատ ավելի լավն էին, քան ես հիմա տեսնում եմ, որ կա իրականում: Բայց ընդհանուր առմամբ շատ է քննարկվում՝ ինչպիսի՞ն պետք է լինեն պրոցեսները, արդյոք Հայաստանում ամեն ինչ ընթանո՞ւմ է այնպես, ինչպես պետք է ընթանա, ինչպես ես պատկերացնում էի: Այո, թույլ տվեք ասել, որ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է: 

Մեկ տարի է, որ անընդհատ ասում են` վայ, տնտեսական իրավիճակը, ռազմավարությունը, գաղափարախոսությունը: Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է` մենք ասում ենք, որ նույն բանաձևը, ինչ որ դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույն բանաձևը դնում ենք նաև տնտեսական հեղափոխության հիմքում: Ո՞րն է դա` քաջալերել անհատական ջանքը, մարդուն օգնել, որ ինքն իր ուժերին հավատա, որ ինքը կարող է տնտեսական գործունեություն ծավալել, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը: Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում 11 ծրագիր ենք արել, որոնց մեծ մասն աննախադեպ էր: Այսօր մենք ի՞նչ ենք ասում մարդկանց, ասում ենք` հարգելի քաղաքացի, եթե, օրինակ, դուք այս չափանիշներին համապատասխանող անասնագոմ ստեղծեք, սահմանամերձ համայնքում մենք ձեր ծախսած գումարի 70 տոկոսը հետ ենք վերադարձնում ձեզ, այսինքն` մարդը ներդրում է անում, և մենք այդ գումարի 70 տոկոսը վերադարձնում ենք իրեն: Մարդ կա` կարողանում է իր եղբորից, հարևանից կարող է պարտք վերցնել կամ ինքը գումար ունի պարտք, կարող է այդ ներդրումն անել, բայց բնական հարց է ծագում` իսկ այն մարդը, որ հնարավորություն չունի, նա ի՞նչ անի: Այդ մարդուն էլ մենք առաջարկում ենք աննախադեպ էժան վարկեր` 2, 3, 5 տոկոսով, և այսօր այդ հնարավորությունը տալիս ենք: 

Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել` «ես ուզում եմ գործ անել, ինձ թույլ չեն տալիս գործ անել»: Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են: Երբ բռնենք այդպես վարվողներին, գիտենք` նրանց հետ ինչ կլինի»: 

Անդրադառնալով տնտեսական վիճակի և տնտեսության ոլորտում կառավարության հաջողությունների վերաբերյալ քննարկումներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխարհի պատմության մեջ դուք չեք գտնի երկրորդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրան չի հաջորդել տնտեսական փլուզում: Ռեցեսիա չի հաջորդել դրան, և մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք: 10 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է: Մենք, իհարկե, այսօր չենք կարող վստահ ասել, թե այդ աշխատատեղերի որ մասն է զրոյից ստեղծվել, որ մասը ստվերից դուրս է եկել, բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է: 25, 30 տարի մենք ասել ենք` պայքարենք ստվերային տնտեսության դեմ: Հիմա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բյուջեի եկամտային մասը 11 միլիարդ դրամով գերակատարվել է: Այս տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու է: Սա նշանակում է` մենք ճանապարհներ ենք կառուցելու, մեր ողջ զինվորականության աշխատավարձը 10 տոկոսով հուլիսից բարձրացնելու ենք, սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը: Մենք արդեն 15 հազար բուժաշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք հունվարի 1-ից, մենք 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստներն ու թոշակները բերել, համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին: Մենք 200 հազար մարդու աշխատավարձը կենսաթոշակային համակարգի փոփոխությամբ արդեն հուլիսի 1-ից ենք բարձրացրել, և մենք այսօր տնտեսական այս բարդություններից հետո արդեն հունվարին ունեցանք 5.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, փետրվարին ունեցանք արդեն 7 տոկոսի միջակայքում տնտեսական ակտիվության ցուցանիշ: 

Որ ասում են կառավարությունը տնտեսական ռազմավարություն չունի, տնտեսական քաղաքականությունը լավը չէ, գիտեք ինչի՞ց է, որովհետև այդ բոլոր մարդիկ որ խոսում են, տնտեսական քաղաքականության իրենց պատկերացումն այն է, որ կառավարությունը տարբեր բիզնեսների մեջ փայեր չի մտնում, մտած չի բիզնեսի մեջ, չի ասում՝ դու այստեղ դիր, այնտեղ տար, սա տուր, սա քեզ, սա ինձ և այլն, իրենք վատ են զգում, դիսկոմֆորտի մեջ են: Եվ եկեք ընդունենք, որ ավանդական բիզնեսը, որ այսօր կա Հայաստանում, սովոր չէ այսպես աշխատել, որովհետև մենք իրեն ասում ենք` մենք քեզնից բան չենք ուզում, գնա, աշխատի, հարկ վճարի: 

Այո՛, Հայաստանի տնտեսական էլիտան շոկի մեջ է, չի հասկանում, ասում է` լավ, մեզնից այս չեն ուզում, այն չեն ուզում, միայն օրինական հարկ են ուզում, սրանք որտե՞ղ են մեզ «գցում»: Իրենք շոկի մեջ են, չեն հասկանում` ինչ է կատարվում, և իրենց ահազանգն այն է, որ տնտեսական քաղաքականություն չկա, որովհետև իրենց իմացած տնտեսական քաղաքականությունը հետևյալն է. դու այսքան «նալոգ» կտաս, այսքան հարկ կթաքցնես, դու այս մեկի հետ փայ կմտնես, այս փայդ կծախես այն մեկին, այստեղ սա կանես կամ կծախսես, այս ավտոն կարելի է առնել, այս ավտոն չի կարելի առնել: Դա ուղղակի ծիծաղելի խոսակցություն է: Այսօր Հայաստանում ռեալ տնտեսական պրոցեսներ են գնում, և եթե տնտեսական պրոցեսները չգնային, մենք այդ գումարները, հարկերը որտեղի՞ց ենք հավաքում: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարկերի գերակատարման մասին այսքան խոսում ենք, մենք տեսանելի ահազանգեր չունենք տնտեսական դաշտից, որ հարկային մարմինն իրենց տեռոր է անում: Ոչ ոք ոչ ոքի տեռոր չի անում»:

Խոսելով Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների մասին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու առաջին օրից մենք եկել ենք այստեղ և ներկայացել ենք որպես կիսաավտորիտար, ամեն ինչը կիսա, ինչ ունեցել ենք, կիսա է եղել: Մենք այսօր Եվրոպայի խորհրդում հանդես ենք գալիս որպես լիարժեք ժողովրդավարական պետություն, և դա ոչ ոք կասկածի տակ չի առնում, այսինքն` այդ ինչպե՞ս է, որ 20, 25, 30 տարի անընդհատ քայլ առաջ, քայլ առաջ, ձեռք էինք առնում արդեն, ասում էինք` ամեն ընտրությունից հետո ասում եք քայլ առաջ, այսպես որ գնա, 50 տարի տեղ չենք հասնի: Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի ամսում Հայաստանը դարձավ կատարյալ ժողովրդավարական երկիր: Այդ ինչպե՞ս եղավ, այդ ի՞նչ հրաշք էր: Ես նկատի ունեմ, որ որպես վարչապետ ամեն օրվա հետ ավելի վստահ եմ զգում, որ մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հանդիպումը շարունակել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնի բակային հատվածում, քանի որ այնտեղ ևս հավաքված էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում էին շփվել և հարցեր ուղղել ՀՀ վարչապետին: Դիմելով նրանց` Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է. «Այս հանդիպումն ինձ համար առնվազն նույնքան կարևոր է, որքան ելույթը և հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն այսօր ռեալ համախմբում է, այսօր Հայաստանի իշխանությունն ունի այդ լեգիտիմությունը` ներկայացնելու ամբողջ հայությանը, որովհետև այն հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, միայն Հայաստանում ներկաները չեն արել: Այդ հեղափոխությունն անհնար կլիներ առանց սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցության, և ես գիտեմ՝ այստեղ կան մարդիկ, որ Ստրասբուրգից, Ֆրանսիայի տարբեր հատվածներից, նույնիսկ Գերմանիայից են եկել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել հեղափոխության ընթացքում ձեր ակտիվության համար և ուզում եմ ասել, որ համախմբման պատճառն այն է, որ այդ հեղափոխությունը նաև ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն էր: Պարտադիր չէ, որ բոլորը ֆիզիկապես Հրապարակում ներկա լինեին: Դուք թեկուզ սոցիալական ցանցերում ձեր բարոյական աջակցությամբ շատ մեծ ուժ եք տվել մեզ և այն ժամանակ որպես հեղափոխության մասնակից, կազմակերպիչ մեզ մեծ ուժ էիք տալիս ձեր հայացքներով, ձեր էներգիայով: Հիմա էլ նույնքան և նույնիսկ ավելի կարևոր է այսօրվա ձեր աջակցությունը մեզ համար` որպես կառավարություն և ինձ համար` որպես վարչապետ, որովհետև ձեր աջակցությունը մեզ ուժ է տալիս և՛ ներքաղաքական, ներքին տնտեսական հարցերը լուծելիս, և՛ մեզ ուժ է տալիս նաև միջազգային հարաբերություններում:

Երբ ես վարչապետ ընտրվեցի, եկա Հանրապետության հրապարակ և, դիմելով ժողովրդին, ասեցի հետևյալը` ժողովուրդ ջան, այսօր դուք հաղթեցիք, և այդ հաղթանակի պատճառն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ: Եվ այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ հիմնական ուղերձը դա էր, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում միայն ու միայն ժողովուրդն է որոշում` ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն, և սա մեր ձեռք բերած ամենամեծ հաջողությունն է: Հեղափոխությունից առաջ Հայաստանի երիտասարդությունը, չգիտեմ քանի տարի, վանկարկում էր` մենք ենք տերը մեր երկրի: Այսօր դա արձանագրված է որպես իրողություն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տերը Հայաստանի Հանրապետության, և հավատում եմ, որ դուք բոլորդ այստեղ այսօր կանգնած եք որպես հպարտ և արժանապատիվ քաղաքացիներ: 

Եվ ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է Ստրասբուրգի և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, տնտեսական և սոցիալական զարգացմանը և այլն:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետի` Ստրասբուրգ աշխատանքային այցի վերջին կանգառն էր: Ապրիլի 11-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Քաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբՔաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ
Սաղաթելյան․ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ կապ չունեն օրենքի հետՍաղաթելյան․ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ կապ չունեն օրենքի հետ
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆՌուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Փաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցերՓաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր
ՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի ցուցակից իրեն հանելու խնդրանքով
Հայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանինՀայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանին
Շարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորենՇարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորեն
Եվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումըԵվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումը
Ռուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջՌուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
Հայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունըՀայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը
ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞
ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։
Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։
Փորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիաՓորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիա
Արման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշումԱրման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշում
Հայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունըՀայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունը
Գագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա Տոնոյան
ՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակ
«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը
Քոչարյանի «Հայաստան» դաշինքը   կվերցնի  խորհրդարանական մանդատներ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատներ
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարանՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարան
Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը
Նախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ենՆախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են
ՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբ
Թուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերըԹուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը
Հայ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Գարիկ Ծառուկյանի տանը։Հայ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Գարիկ Ծառուկյանի տանը։
Հայտարարությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չեն, այլ քաղաքական դիմադրության նոր, լայնածավալ փուլի սկիզբՀայտարարությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չեն, այլ քաղաքական դիմադրության նոր, լայնածավալ փուլի սկիզբ
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի ԴաշնությունՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՀայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է "Ուժեղ Հայաստանը"
Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և ԳեղարքունիքումՈւժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքում
Դիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացումԴիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
Փաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտինՓաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտին
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Հայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանըՀայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ