Արմինֆո.Ղազախստանը թևակոխում է նոր՝ քաղաքական մոդեռնիզմի դարաշրջան։ Այդպիսի կարծիք է հայտնել ՙԱրմԻնֆո՚ լրատվական գործակալության ղեկավար Էմանուիլ Մկրտչյանը, հաղորդում է ՙԽաբար 24՚-ի թղթակիցը։
Նախօրեին հայտարարված արտահերթ նախագահական ընտրությունները, նրա ասելով, երկրին զարգացման նոր լիցք կհաղորդեն։
ՙԱրմինֆո՚ գործակալությունում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ գործընկեր երկրի նորությունները առանձնացված են կայքի առանձին բաժնում: Այս տեղեկատվությունը վայելում է հատուկ ընթերցողական պահանջարկ, ընդգծում են խմբագրությունում:
ՙԾագել է Ղազախստանի մասին տեղեկատվությանն ավելի մեծ կշիռ հաղորդելու գաղափար։ Առավել ևս՝ մեզ դուր էր գալիս, թե ինչ է կատարվում այս երկրում, ինչ է կատարվում այդ երկրի տնտեսության մեջ, ինչպես է այն արդիականացնում, ինչպիսին է ինդուստրացման տեմպը։ Եվ մենք, ըստ էության, չսխալվեցինք։ Ուստի ՙԱրմինֆո՚ կայքի հատուկ էջի հիմնական շեշտադրումը տնտեսական նորություններին և տնտեսական վերլուծությանը հետևելն է: Ահա վերջերս մենք շատ հետաքրքիր նյութ տվեցինք այն մասին, թե ինչից է կազմված ղազախստանցի փորձագետների տեսակետը եկամուտների համընդհանուր հռչակագրի վերաբերյալ՚, - նշել է Էմանուիլ Մկրտչյանը։
Էմանուիլ Մկրտչյանը վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված կլինի Ղազախստանի զարգացման նոր փուլը, ինչպես նաեւ ռազմավարական եւ հավակնոտ նպատակների իրագործումը:
ՙՂազախստանը դառնում է առանցքային երկիր կամ, ամենայն հավանականությամբ, Կենտրոնական Ասիայի առանցքային պետություն: Սա իմ միանշանակ կարծիքն է։ Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում, իշխանության այդ հարթ քաղաքական տարանցումը շատ ուրախալի է։ Ղազախստանը թևակոխում է բոլորովին նոր դարաշրջան, ոչ միայն տեխնոլոգիական, տնտեսական մոդեռնիզմի դարաշրջան, որում դուք շատ բանի եք հասել, այլեւ քաղաքական մոդեռնիզմի դարաշրջան՚, - նշել է ՙԱրմԻնֆո՚ գործակալության գլխավոր տնօրենը:
ՙԵթե մտածենք քաղաքական պարադիգմներում, տեղի ունեցավ միանգամայն սպասելի տրամաբանական քաղաքական գործընթաց։ Դա սպասելի էր, քանի որ նախագահի փոփոխությունից հետո պետք է գնալ նման ժողովրդավարական քայլի հասարակության զարգացման գործում։ Քանի որ, այնուամենայնիվ, այն մարդը, ով ղեկին կլինի, կղեկավարի Ղազախստանը, ով էլ որ նա լինի, նրան անհրաժեշտ կլինի այդ հասարակական աջակցությունը՚, - կարծում Է ՙԱրմենպրեսի՚ տնօրեն Արամ Անանյանը:
ՙԱրմենպրես՚ գործակալության ղեկավարի կարծիքով, Ղազախստանում արտահերթ ընտրությունները ժամանակին եւ ճիշտ քայլ են, որի շնորհիվ երկիրը կամրապնդի հարաբերությունները գործընկերների հետ արտաքին քաղաքական դաշտում: Ինչպես ընդգծում է փորձագետը, սկսված գործընթացը դրականորեն կանդրադառնա նաեւ տնտեսության, մասնավորապես, ներդրումային մթնոլորտի վրա:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Ղազախստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: 2019 թվականի մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես եկավ հայտարարությամբ պաշտոնից կամավոր հրաժարվելու մասին: Օրենսդրության համաձայն, մինչեւ նոր նախագահական ընտրությունները պետության ղեկավար է դարձել Սենատի խոսնակ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը: