Arminfo.info



 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019 20:48
Ալինա Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունըե խորագրով ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունըե խորագրով ցուցահանդեսի բացմանը

Արմինֆո. Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունըե խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն:

 

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ներկայության և «Հայաստանի թավշյա հեղափոխությունըե խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրության համար, որի հանդիսավոր բացումն անելու պատիվն ունենք այսօր՝ Ժողովրդավարության և Մարդու իրավունքների տուն խորհրդանշական անունը կրող այս վայրում։

 

Ուղիղ մեկ տարի է, որ ես՝ որպես ընդդիմադիր խորհրդարանական, նախաձեռնեցի այս ժողովրդական շարժումը՝ լսելի դարձնելու ժողովրդի ձայնը, որ ոտքի էր կանգնել ասելու՝ ՈՉ բռնապետությանն ու անարդարությանը։

Ես ուժ էի ստանում հայրենակիցներիս համերաշխությունից և անկոտրում ոգուց։

 

Ես սկսեցի այդ երթը, որն անվանեցի «Իմ քայլըե, Հայաստանի հյուսիսում գտնվող և մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք Երևան ընդամենը մի քանի համակիրների ուղեկցությամբ։

 

Անցնելով մի քաղաքից մյուսը՝ մենք շուտով դարձանք հարյուր, ապա և հարյուր հազարներ։ Մեր քայլերթը գնալով բազմապատկում էր իր ծավալները։ Շատ արագ այն ընդգրկեց ողջ երկիրը։

 

Տղամարդիկ, կանայք և հատկապես երիտասարդները՝ ավագ դասարանների աշակերտները և ուսանողները, որ քայլում էին մեզ հետ, դարձան այդ խաղաղ քաղաքացիական ընդվզման շարժիչ ուժը։ Ես ուզում եմ, մասնավորապես, գնահատանքի արժանացնել երիտասարդ կանանց խիզախումը, ովքեր մեզ միացան մանկասայլակներով և նորածին երեխաներով։

 

Նրանց խանդավառությունը, անարդարության բացարձակ մերժումն ինձ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իմ քայլերթը ճիշտ էր։ Համազգային այդ համախմբումը դարձավ ոգեշնչման մի իսկական աղբյուր՝ գնալու մինչև վերջ այն համոզմունքով, որ Հաղթանակը մերն է լինելու։

 

Եվ ժողովրդի կամքն իրականություն դարձավ։ Ժողովրդավարությունը հաղթեց։ Ծնվեց Հայաստանի Թավշյա հեղափոխությունը, որը մենք անվանեցինք Սիրո և Համերաշխության հեղափոխություն։

 

Վստահ եմ՝ ձեզնից շատերը հետևել են մեր հեղափոխության տարբեր փուլերին միջազգային լրատվամիջոցների լայն լուսաբանման շնորհիվ։ Նաև համոզված եմ, որ այստեղ ցուցադրված կադրերը լավագույնս են փոխանցում մեզ համար բացառիկ կարևորությամբ այդ իրադարձության ոգին և աննկարագրելի հույզերը։

 

Ինչպես ես նշեցի Վեհաժողովում քիչ առաջ ունեցած իմ ելույթում, մեզ համար մեծ հպարտություն և պատիվ է՝ ունենալ այս առիթը նշելու մեր Թավշյա հեղափոխության առաջին տարեդարձը Եվրոպայի խորհրդում և վերահաստատել մեր հանձնառությունը այս կառույցի սկզբունքներին ու հիմնարար արժեքներին։

 

Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը, այն հույս է բերում համամարդկային իրավունքների և ազատությունների համար մարտնչողներին։ Սա ձոն է ժողովրդավարությանն ու Եվրոպայի խորհրդին, որը կարևորագույն ներդրում ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։ Շնորհակալ եմ ձեզ մեր կողքին լինելու համար և հրավիրում եմ ծանոթանալու ցուցահանդեսինե:

 

Ելույթներով են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Ցուցահանդեսին ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, Խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Եվրոպայի խորհրդի քարտուղարության պաշտոնյաներ, այդ թվում` հայազգի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Ցուցահանդեսով շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին պատմել է լուսանկարների միջոցով ներկայացված 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքի մասին:

 

ՀՀ վարչապետը մասնակցել է նաև ԵԽԽՎ նախագահի անունից Խորհրդարանական վեհաժողովի 2019թ. հերթական նստաշրջանի երկրորդ մասի կապակցությամբ տրված ճաշին: Նիկոլ Փաշինյանը Թորբյորն Յագլանդի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԵԽ բակում, որին հաջորդել է արարողակարգային լուսանկարահանումը մուտքի հարակից մասում տեղադրված խաչքարի մոտ:

 

Հաջորդիվ Հայաստանի վարչապետն այցելել է Ստրասբուրգի Աստվածամոր տաճար, Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրիի և Հայր Բերնարդ Խիբաուտի ուղեկցությամբ շրջել տաճարում, ծանոթացել ավազաքարից կառուցված ամենախոշոր կառույցներից մեկի ճարտարապետությանն ու պատմությանը:

 

Եվրոպայի պալատում կազմակերպված «Հայաստանի թավշյա հեղափոխությունըե խորագիրը կրող ցուցահանդեսի նպատակն է նշանավորել Հայաստանի թավշյա հեղափոխության մեկամյակը: Այն ներկայացնում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի համաժողովրդական շարժման տարբեր փուլերը, որոնք Հայաստանում հանգեցրին արմատական քաղաքական փոփոխությունների և ժողովրդավարական զարգացումների: Ցուցահանդեսը ներառում է 40 լուսանկար, որոնց միջոցով ժամանակագրական հերթականությամբ ներկայացվում են թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

 

Լուսանկարների հեղինակներն են ՀՀ վարչապետի անձնական լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը, «Արմենպրեսե լրատվական գործակալության լուսանկարիչներ Գևորգ Պերկուպերկյանը, Մխիթար Խաչատրյանը, Տաթև Դուրյանը, «Ֆոտոլուրե-ի լուսանկարիչներ Հայկ և Վահրամ Բաղդասարյանները, լուսանկարիչեր Անի Գևորգյանը և Հրանտ Խաչատրյանը:

 

«Հայաստանի թավշյա հեղափոխությունըե խորագրով ցուցահանդեսը Եվրոպայի պալատում բաց կլինի 2019թ. ապրիլի 8-12-ը: Կազմակերպիչներն են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:

 

Ցուցահանդեսի շրջանակում, բացի լուսանկարներից, ներկայացված է նաև «Թավշյա հեղափոխությունե թեմայով պատրաստված կոմիքս գրքի առաջին մասի անգլալեզու տարբերակը: Այն նախաձեռնել է հայկական կոմիքսների ստեղծմամբ զբաղվող «Մայրոե թիմը՝ սեփական ֆինանսական միջոցներով: Գիրքը բաղկացած է 5 մասից, որից յուրաքանչյուրը ներկայացնում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններն ըստ ժամանակագրական հերթականության: Առաջին մասը ներկայացնում է շարժման, քայլարշավի, բողոքի ցույցերի, ակցիաների և երթերի նախապատրաստումը, ընթացքն ու զարգացումը:

 

Հեղինակների խոսքով՝ «Թավշյա հեղափոխությունե կոմիքս գրքի ստեղծման գաղափարը ծնվել է հեղափոխության հաղթանակից հետո և պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է առանց բռնության՝ թե՛ իշխանության, թե՛ ցուցարարների կողմից հասնել խաղաղ փոփոխությունների: Գրքում տեղ գտած նկարագրությունները ներկայացնում են իրադարձություններն առանց հեղինակային միջամտությունների: Դրվագների համար հիմք են հանդիսացել հեռարձակվող ուղիղ եթերներն ու գործող կերպարների հետ անցկացված հարցազրույցները: Այն հայկական առաջին կոմերցիոն և անկախ կոմիքս գիրքն է: Գրքի առաջին մասի շնորհանդեսը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակով, տեղի կունենա ապրիլի 12-ին Երևանում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Դեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանըԴեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը
Լույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմըԼույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքներըԳեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
Ստեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասինՍտեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասին
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանըԵվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Պետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղումՊետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում
Մայքլ Գյուրջյանի Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին» մրցանակի է արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում
Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
Քաղաքագետ. Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Կոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանըԿոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված ԱրցախումԺան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում
Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումներըԵրևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումները
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամինԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակներըԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակները
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև