


Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման վայրն ու ամսաթիվը:
Այսպես, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Արմինֆո-ի հետ զրույցում նշել է, որ ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված յուրաքանչյուր հանդիպման ամսաթվի եւ վայրի մասին միաժամանակ իրազեկման շուրջ պայմանավորվածություններով, տեղեկացնում է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Մոսկվայում: Ընդ որում, նա ընդգծել է, որ այս անգամ հանդիպմանը կմասնակցի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


