Արմինֆո. Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատն ընդունել է մի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը և միջազգային հնչեղություն տալ դրան։ Այդ մասին տեղեկացնում Է Իտալիայում Հայաստանի դեսպանատունը։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, Իտալիայի խորհրդարանի 432 պատգամավորներից 382-ը ՙկողմ՚ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Բանաձևի ընդունումն ուղեկցվել է բուռն ծափահարություններով։