Արմինֆո.Բրյուսելում Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի նիստում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւ:
<Բանաձևը քիչ առաջ է քննարկվել և ընդունվել միջազգային կարևորագույն քաղաքական ընտանիքի կողմից", - Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, անկախ ներքաղաքական դասավորություններից, ՀՀԿ-ն շարունակում է աշխատել հանուն Հայաստանի, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի: Նշենք, որ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամներ են ավելի քան 100 կուսակցություն 50 երկրից, մասնավորապես՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից: