Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Այս մասին հաղորդում է կառավարության e-gov.am պաշտոնական կայքը։
Ավելի վաղ Քարամյանը զբաղեցնում էր Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի պաշտոնը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելուց հետո հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում: Պարզվել է, որ 28-ամյա պաշտոնյան, ով բիզնեսով չի զբաղվել, աշխատել է որպես քննիչ, այնուհետեւ՝ դատախազ, պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է մի քանի տասնյակ միլիոն դրամի գույք: