



Արմինֆո.Չեխիան Ադրբեջանին սպառազինություններ չի վաճառել, հայտարարել Է Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը ապրիլի 9-ին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում:
Նա փաստել է, որ այդ հարցը լայնորեն քննարկվել է նաև չեխական ԶԼՄ-ներում,, սակայն, նրա հավաստմամբ, Չեխիան հարգում և պահպանում է ինչպես սպառազինությունների էմբարգոյի վերաբերյալ միջազգային, այնպես էլ սեփական օրենքները և կատարում է զենքի արտահանման լիցենզիոն պարտավորությունները։
<Չեխական զենքն Ադրբեջանի տարածքում է հայտնվել երրորդ երկրների միջոցով: Մենք լիովին պահպանել ենք ստանձնած պարտավորությունները եւ Ադրբեջանին զենք չենք մատակարարել>, - ասել է պաշտպանության նախարարը եւ այդ համատեքստում հավելել, որ 2016-2017 թթ. չեխական կողմը հայտեր է ստացել հաուբիցների եւ հրթիռային կայանքների արտահանման լիցենզիաներ տրամադրելու մասին, սակայն դրանք բոլորը մերժվել են:
Վերջում նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Չեխիան հավատարիմ է հակամարտության կողմերին զենքի էմբարգոյի վերաբերյալ՝ այդ թվում ԵԱՀԿ-ի կողմից սահմանված միջազգային պարտավորությունների կատարմանը եւ հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորմանը աջակցելու օգտին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել չեխ լրագրողների բացահայտումների մասին, որոնց համաձայն՝ Բրատիսլավայի օդանավակայանը օգտագործվում է Սլովակիայի տարածքով Ադրբեջան զենքի մաքսանենգության համար. տեղափոխվում են հրթիռային կայաններ եւ հաուբիցներ:


