Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել <Սպայկա> ընկերության գլխավոր տնօրենի նկատմամբ քրեական գործի շուրջ իրավիճակի առնչությամբ նոր հայտարարությամբ:
<Այս օրերի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարկային հայտարարություններով (http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5791, http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5793) և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել «Սպայկաե ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկաե ՍՊ ընկերության և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է:
Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա>,- նշվում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ՙՍպայկա՚ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին երկամսյա կալանքի ենթարկելու վերաբերյալ ՊԵԿ-ի միջնորդությունը: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 7 մլրդ դրամի հարկերից խուսափելու համար: