Արմինֆո. <<Կանայք հանուն խաղաղության> նախաձեռնության իմաստն այն է, որ մենք դիմում ենք ոչ միայն ադրբեջանցի կանանց, այլ, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման ուղղությամբ>, - <Ամերիկայի Ձայն> -ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետի կինը ՝ Աննա Հակոբյանը:
Նա ընդգծել է, որ հակամարտության տարիների ընթացքում կողմերը բազմաթիվ զոհեր են ունեցել. այդ զոհերը նույնիսկ մեկ սանտիմետրով չմոտեցրին մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք հակառակը, քանի որ թշնամանքի մթնոլորտում մենք չենք կարող խաղաղություն կառուցել, հակամարտության լուծում գտնել>, - ասել է նա ՝ ընդգծելով, որ այդ նախաձեռնության միակ իմաստը երկու կողմերից կյանքեր փրկելն է ։
<Ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք կարձագանքեն, եւ նրանք իրենց հերթին կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբեք չդիմել զենքի ուժին, այլ նստել բանակցությունների սեղանի շուրջ, փորձելով հարցը լուծել առաջարկություններով, այլ ոչ թե երիտասարդների կորուսյալ կյանքերի ճանապարհով>, - ամփոփել է նա: