Արմինֆո. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը եւ որոշում է կայացրել ՙՍպայկա՚ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին, ինչին ՍՊԸ աշխատակիցները շատ բուռն են արձագանքել են. մի քանի հարյուր մարդ հավաքվել է դատարանի շենքի մոտ ՝ ի պաշտպանություն Ղազարյանի բողոքի ակցիայի։
Նրանք դատարանի որոշումը որակել են ՙամոթալի եւ անարդար՚ եւ հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Ընկերության աշխատակիցների խոսքով, իրենք գոհ են, թե ինչպես է ղեկավարել Դավիթ Ղազարյանը, և այսօր, նրա ձերբակալությունից հետո, վտանգ են տեսնում ինչպես ՍՊԸ հետագա գործունեության համար, որտեղ աշխատում է շուրջ 2500 գրանցված աշխատակիցներ, այնպես էլ ողջ ագրոոլորտի համար: ՙԵրկրի համար, որը շեշտը դնում է արտահանման վրա, նման ռիսկերի գնալն անթույլատրելի շքեղություն է՚, - հայտարարել է ձեռնարկության աշխատակիցներից մեկը:
Ապրիլի 5-ին ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՊԵԿ-ը, հաղորդել էր, որ ՊԵԿ քննչական վարչությունը հայտնաբերել է ՙՍպայկա՚ ՍՊԸ կողմից 7 մլրդ դրամի (մոտ 14,4 մլն դոլար) հարկ չվճարելու դեպք: Տեղեկացվել է, որ միայն 01.01.2015 - 11.01.2016 թթ. ընկերությունը, օգտագործելով ստվերային սխեմաներ և չհայտարարագրելով օրենքով նախատեսված ժամկետներում ներմուծվող ապրանքների վերաբերյալ իրական տվյալներ, չի ներկայացրել անհրաժեշտ մաքսային հայտարարագրեր: ՙՓաստորեն, ՙՍպայկա՚ ՍՊԸ-ն դիտավորյալ, նպատակ ունենալով չվճարել անհրաժեշտ հարկերը և տուրքերը, պետբյուջե չի վճարել իրենց ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած 7 036 666 312 դրամ (ավելի քան 14,4 մլն դոլար) մաքսատուրքերը և հարկերը։ 2016 թվականի մնացած ամիսների, ինչպես նաև 2017-2018թթ. ընթացքում պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են՚, - հայտնել են ՊԵԿ-ում: Նշված արարքները կատարելու համար 2019 թվականի ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց խուսափելը):
ՊԵԿ քննչական վարչությունը նույն օրը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը քննվել է ապրիլի 5-ին: