Արմինֆո. Մենք, իհարկե, Ադրբեջանից մեկ օրվա ընթացքում սեփական դիրքորոշման փոփոխություն չէինք ակնկալում։ Հատկապես, հաշվի առնելով որոշակի խնդիրներ, որոնց Իլհամ Ալիևը բախվում է իր երկրում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել«Իմ քայլը՚ դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը։
«Այդուհանդերձ, եկեք արձանագրենք, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հենց Երեւանն է թելադրում բանակցային օրակարգը, առաջարկություններ է անում, որոնց ստիպված են արձագանքել Բաքուն եւ այլ շահագրգիռ խաղացողներ: Մենք երբեք արցախցիների վերադարձը գործընթաց առաջ չենք քաշել որպես նախապայման, Սակայն, եթե մենք իսկապես պատրաստվում ենք ինչ-որ ժամանակ լուծել հակամարտությունը, Արցախի վերադարձը գործընթաց ուղղակի անհրաժեշտ է։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՚, - ընդգծել է պատգամավորը։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական հանդիպումը` Զոլյանը առկա արձագանքների հիման վրա այն գնահատել է որպես կառուցողական: Նրա գնահատմամբ՝ դրական է հանդիպման բուն փաստը, քանի որ Վիեննան կողմերի լուրջ քայլ էր հաշտության գործընթացի ռեստարտի ուղղությամբ։ Խորհրդարանականը համոզված է, որ անհրաժեշտ է ձևավորել երկխոսություն, որի միջոցով հակամարտության կողմերը կկարողանան միմյանց ներկայացնել սեփական մոտեցումները և հասկանալ դրանց տրամաբանությունը: Այդ ճանապարհին, նրա գնահատմամբ, անհրաժեշտ են տասնյակ նման հանդիպումներ։
Մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: Մարտի 28-ին Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նախարարների հանդիպմանը նախորդել են նրանց առանձին հանդիպումները միջնորդների հետ։
Զոլյանի գնահատմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամփոփիչ հայտարարությանն ավելլացնելու առանձնապես բան չկա, քանի որ հայտարարությունն ավելի շատ տեղեկատվական բնույթ էր կրում: Պետությունների ղեկավարների Վիեննայի հանդիպման գնահատականները նույնպես միանգամայն բնական են, քանի որ, նրա կարծիքով, համանախագահների համար կարևոր է ցույց տալ, որ գործընթաց կա, իսկ երկխոսությունը, հիմնականում, կառուցողական բնույթ ունի։ Խորհրդարանականը կարևոր քայլ է համարում նաև Դուշանբեում Մինսկի խմբի կողմից վերահսկվող դաշտում առաջնորդների ոչ պաշտոնական զրույցի արդյունքների պրոյեկցումը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները: Ներկայումս կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջ քաշած եւ 2009 թվականին թարմացված «մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայում: