Արմինֆո. Ֆեյքերի դեմ պայքարին ուղղված վարչապետի առաջադրանքը կատարվում է։ Այդ մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշել է, որ այսօր արդեն ձերբակալվել է մի մարդ, ով հանդիսանում է «Դուխով Հայաստան՚ էջի ֆեյք օգտատերը։ Այս էջը, ԱԱԾ պետի խոսքով, լիակատար՝ ապատեղեկատվություն է տարածել։ «Քրեական գործ է հարուցվել ռասայական եւ ազգային ատելություն բորբոքելու համար։ Գործի վերաբերյալ մնացած մանրամասները կներկայացնենք ավելի ուշ՚, - ընդգծել է Վանեցյանը ։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում շատ արդիական է ֆեյքերին առնչվող խնդիրը, եւ հատուկ ծառայություններին կոչ էր արել պայքար ծավալել այդ երեւույթի դեմ, բայց զգուշորեն` ոչ մի դեպքում չխախտելով խոսքի ազատությունը: