Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին:
<Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք։ Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի մասին ։ Ավանդաբար դա կհայտարարվի Երեւանում եւ Բաքվում>, - ասել Է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ հայտնել էին երկու երկրների արտգործնախարարների եւս մեկ հանդիպման նախապատրաստման մասին: