Արմինֆո.Ապրիլի 8-ին, ժամը 11: 00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ մասին որոշում է կայացվել ապրիլի 4-ին կառավարության նիստում ։
Նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ օրենքում փոփոխություններ, «Տոների եւ հիշատակի օրերի մասին՚ օրենքում փոփոխություններ եւ «Հարկային օրենսգրքում՚ փոփոխություններ: