Արմինֆո.Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է U.S. Agency for Global Media (Գլոբալ մեդիա) կազմակերպության տարածքային տնօրեն Ադամ Քարթներին և Ամերիկայի ձայն գործակալության հայկական ծառայության ղեկավար Ինեսա Մխիթարյանին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՌՀ մամուլի ծառայությունից, քննարկվել են կողմերի միջև համագործակցության տարբերակները:
Ադամ Քարթները նշել է, որ Հայաստան են ժամանել հայկական մեդիա դաշտին ավելի լավ ծանոթանալու համար: Նա նշել է, որ երկրում իրականացվող արմատական փոփոխությունները հիմքեր են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար:
Տիգրան Հակոբյանը ողջունելով Գլոբալ մեդիա ընկերության համագործակցության պատրաստակամությունը, նշել է, որ այն խնդիրները, որոնք կանգնած են այսօր Հայաստանի վերգետնյա հեռարձակողների առջև, և որոնց լուծման համար արդյունավետ կլիներ ծանոթանալ ԱՄՆ կարգավորող մարմնի գործունեությանը և օրենսդրական կարգավորմանը:
Կողմերը որոշել են մշակել համատեղ սեմինարների, դասընթացների կազմակերպման ծրագիր, որոնց կմասնակցեն ամերիկյան մասնագետներ:
ԱՄՆ «Գլոբալ մեդիա՚ գործակալությունը կառավարական գործակալություն է: Պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, գործակալության նպատակն է հավաստի նորություններ եւ տեղեկատվություն տրամադրել արտասահմանյան երկրների ռազմավարական առումով նշանակալի լսարաններին եւ ծառայել որպես նորությունների հուսալի աղբյուր եւ անկախ լրատվամիջոցներ չունեցող երկրների համար ազատ մասնագիտական մամուլի վառ օրինակ: Գործակալության ղեկավարումն իրականացնում է հեռարձակման հարցերով կառավարիչների խորհուրդը, որը ձեւավորվում է երկկուսակցական հիմունքներով. դրա կազմում են ԱՄՆ պետքարտուղարը (ի պաշտոնե) եւ ութ անդամներ, որոնց նշանակում է նախագահը եւ հաստատում է ԱՄՆ Սենատը: Կառավարիչների խորհրդի առաջին կազմը երդում է տվել 1995 թվականի օգոստոսի 11-ին։ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին Խորհուրդը դարձել է ինքնուրույն կազմակերպություն։ Խորհուրդն ունի 3592 աշխատակից եւ 733 մլն դոլարի բյուջե: