Արմինֆո. Ապրիլի 1–ին՝ ժամը 20–ի սահմաններում, «Դոնե Մ–4 մայրուղու վրա լուրջ ՃՏՊ է տեղի ունեցել՝ Հայաստանից Մոսկվա երթևեկող ավտոբուսի մասնակցությամբ:
Նախնական տվյալներով, «Մերսեդեսե մակնիշի միկրոավտոբուսը, որում եղել է 14 ուղևոր, բախվել է ճամփեզրից պատահաբար իր առջև դուրս եկած Chevrolet Cruze-ին։ Վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել Chevrolet–ի վարորդն ու ուղևորը։ Նրանք հոսպիտալացվել են։ Բացի այդ, վնասվածքներ են ստացել նաև միկրոավտոբուսի մոտ 10 ուղևոր։ Սակայն նրանք բոլորը հրաժարվել են հոսպիտալացումից և տեղում ստացել բուժօգնություն։