Արմինֆո.<Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան>,- Facebook-ի իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ։
<Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար>,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնե: Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն ՝ աղջիկը 40 տոկոս այրվածքներ էր ստացել, այդ թվում ՝ վերին շնչուղիների: