Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Փաշինյանը տեղեկացրել է մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին եւ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին բանակցային գործընթացում միջնորդական ծանրակշիռ դերակատարման համար:
«Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել կարգավորման առանցքային ասպեկտների, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով հանգուցալուծումների որոնմանը։ Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական թեմաներ, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցեր՚",-հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: