Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Վիեննայի հանդիպումը դիվանագիտական տեսանկյունից լավ նշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։
<Ըստ էության, դրական է, որ երկու առաջնորդները հաստատել են իրենց կոչը ՝ ամրապնդել հրադադարի ռեժիմը զորքերի շփման գծում և ստեղծել խաղաղության համար բարենպաստ մթնոլորտ>, - ասել է նա Trend-ին:
Բրայզան նշել է, որ այդ քայլերը հուսադրող նշաններ են այն բանի, որ երկու առաջնորդները կառուցում են կառուցողական անձնական հարաբերություններ՝ քայլ առ քայլ, ինչը նախադրյալ է խաղաղ համաձայնագրի շրջանակների մշակումն ավարտելու համար անհրաժեշտ բարդ որոշումների ընդունման համար: