Երկուշաբթի, 1 Ապրիլի 2019 12:55

«Սասնա Ծռերըե դիմել է ՀՀ ԱԺ նախագահին՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի թեմայով լսումներ կազմակերպելու առաջարկով

«Սասնա Ծռերըե դիմել է ՀՀ ԱԺ նախագահին՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի թեմայով լսումներ կազմակերպելու առաջարկով

Արմինֆո. Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը այդ շղթան խզելու գործողություններ, ասվում է «Սասնա Ծռերե համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարության մեջ:

 

<Որքան էլ ցավալի է, ստիպված ենք փաստել, որ Ապրիլյան քառօրյան հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի և նրա Ստեփանակերտյան մասնաճյուղի դավաճանության շնորհիվ: Դա պայմանավորված պատերազմ էր, որ կոչված էր ապահովելու Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը, ինչի դիմաց Կրեմլի ենթակայությամբ գործող Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը նպատակ ուներ երկարաձգելու իր կառավարումը:

 

Ապրիլյան քառօրյայից առաջ և հետո Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները: Բացի այդ, Ապրիլյան քառօրյայից մինչև 2016 թ. հուլիսի 17-ը՝ մինչև Սասնա Ծռերի ապստամբության օրն ընկած ժամանակահատվածում, նա առնվազն չորս անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ նպատակային հանդիպումներ է ունեցել և ի վերջո այդ շրջանակի գերակշիռ մեծամասնությանը հակել է ազատագրված տարածքները հանձնելու տեսակետին: Այսպես կոչված Լավրովյան պլանով այս հայակործան ծրագիրն իրականացնելու քայլերի մասին հետագայում փաստվել է օտարների, այդ թվում՝ Բելառուսի Նախագահ Ա. Լուկաշենկոյի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական շրջանակների ուղղակի և անուղղակի հայտարարություններով:

 

Դեռևս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել:

 

Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլև արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու և նրան հակահարված տալու նպատակով: Մասնավորապես, 1.         ՀՀ տարածքում չի հայտարարվել զորահավաք, 2. հրետանին աշխատել է զգալի ուշացումով, իսկ հակահարձակման վերաբերյալ ստորին և միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցվել ու արգելվել են, 3. դիրքապահ անձնակազմին հրամայել են նահանջել և թողնել դիրքերը. 4. հակառակորդի հարձակման և ճակատի ամբողջ գծով ընթացող լայնածավալ մարտական գործողությունների մասին խաղաղ բնակչությանն ընդհանրապես չեն տեղեկացրել, ինչի հետևանքով քաղաքացիական կյանքն ընթացել է իր հունով և, որպես հետևանք՝ բնակչության շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ. 5. յուրային ժողովրդի նկատմամբ զուգահեռաբար կազմակերպվել է ապատեղեկատվական պատերազմ՝ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած տարածքային և այլ կորուստները թաքցնելու նպատակով,

6. հրադադարի վերահաստատումից հետո զորքերում նույնիսկ լուրեր էին շրջանառում, որ պաշտպանության համակարգի բարձրաստիճան սպաների միջոցով շարքերում տարածում են պարտվողական և ազատագրված տարածքներ զիջելու տրամադրություններ:

 

Հակառակ դրան՝ դիրքապահ անձնակազմը և ժողովուրդն իր գերիշխան որոշմամբ փաստացի յուրօրինակ արտակարգ դրություն է հայտարարել և իր ինքնամոբիլիզացմամբ ռեժիմին հարկադրել է հետ կանգնելու դավաճանությունից: Ռեժիմը նույնիսկ ստիպված եղավ գերիշխանի կամքին համահունչ որոշ իմիտացիոն քայլեր կատարել, որոնցից, բնականաբար, հետագայում հրաժարվեց:

 

Երբ Ժիրայր Սէֆիլյանը բացահայտեց պայմանավորված պատերազմի ծալքերն ու կորուստները, իսկ այնուհետև կամավորների հավաք նախաձեռնեց հակառակորդի գրաված տարածքներն ազատագրելու նպատակով, Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ գործընթացն ի վերջո ավարտվելու է դավաճանության բացահայտմամբ և իր ու մյուս դավաճանների պատասխանատվությամբ, շինծու մեղադրանքով կալանավորեց Ժիրայր Սէֆիլյանին:

 

Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ այսպես կոչված Լավրովյան պլանը Ապրիլյան պայմանավորված պատերազմով, իսկ դրա ձախողումից հետո՝ համանման մեկ այլ սցենարով ավարտին հասցնելու համար:

 

Դա կանխելու նպատակով 2016 թ. հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ապստամբությամբ և նրա համաժողովրդական աջակցությամբ գերիշխան ժողովուրդը երկրորդ անգամ խափանեց Արցախի և ՀՀ ինքնիշխանության հանձնման այդ պլանը: Ներկայումս, երբ գերիշխան ժողովուրդն իր երրորդ՝ 2018 թ. ապրիլ-մայիսյան գործողությամբ հեռացրել է ազգադավ ու ոճրագործ ռեժիմին և վերահաստատել է իր կամքը, ժողովրդային կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի մարդկային, տարածքային, քաղաքական և նյութական ծանր կորուստներ առաջացրած Ապրիլյան պայմանավորված պատերազմի պատճառները բացահայտելը և դրանց պատասխանատուներին պատժելը:

 

Անցյալին ամբողջական հայացքով նայելու, նրան ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու և դրա հիման վրա Անցումային արդարադատություն իրականացնելու գործը չի կարելի ուշացնել:

Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը, այդ թվում՝ Սասնա Ծռերի ապստամբությունն ու Թավշյա հեղափոխությունը՝ այդ շղթան խզելու գործողություններ:

 

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռերե համահայկական կուսակցությունն այսօր դիմել Է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝ Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի և Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով>,- նշվում  է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Փաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համարԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համար
Սերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունըՍերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունը
Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումինՀայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումին
Գրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններումԳրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններում
«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը
Փաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համարՓաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համար
Արտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԱրտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
«Հայաստան» խմբակցությունն ու ԱԴԲ-ն պետության վրա են դրել կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը«Հայաստան» խմբակցությունն ու ԱԴԲ-ն պետության վրա են դրել կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը
Արսեն Գևորգյանի պաշտպանությունը. ընդդիմադիր գործչին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկները «Նուբարաշեն» են մուտք գործել միայն նրա մահից հետոԱրսեն Գևորգյանի պաշտպանությունը. ընդդիմադիր գործչին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկները «Նուբարաշեն» են մուտք գործել միայն նրա մահից հետո
Երևանում «արդիականացված» հասարակական տրանսպորտի շուրջ հերթական սկանդալն է բռնկվել։Երևանում «արդիականացված» հասարակական տրանսպորտի շուրջ հերթական սկանդալն է բռնկվել։
Հայաստանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ընդունված բանաձևին։Հայաստանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ընդունված բանաձևին։
Փաշինյանը Անթալիա է ժամանել աշխատանքային այցովՓաշինյանը Անթալիա է ժամանել աշխատանքային այցով
Ապատեղեկատվության դեմ պայքարի ամենահուսալի գործիքը հանրության հետ անմիջական երկխոսությունն է. ՓաշինյանԱպատեղեկատվության դեմ պայքարի ամենահուսալի գործիքը հանրության հետ անմիջական երկխոսությունն է. Փաշինյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության
Սամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու էՍամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումըԵլիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումը
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգըՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը
Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում "Ուժեղ Հայաստանի" գործչի մահվան փաստի առնչությամբ
IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել
Փաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասինՓաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասին
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Մհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետՄհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետ
Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել "Ուժեղ Հայաստանի" կողմից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան առնչությամբ
Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում "Ուժեղ Հայաստանի" թեկնածուի մահը հաշվեհարդար է որակել
Թուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասինԹուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասին
Պատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունիցՊատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից
ՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ
Հայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներըՀայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները
Հայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ըՀայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ը
Հայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումըՀայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումը
ՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհըՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը
Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումներըԱրդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
Հայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունըՀայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունը
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։
Ընդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքըԸնդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքը
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասինԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի ԹուրքիաՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Թուրքիա
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը