Արմինֆո.Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլըե կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ «Իմ քայլըե խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական- Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը: