Արմինֆո.Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անցել է նորմալ և կառուցողական մթնոլորտում։ Այդ մասին Թրենդին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
<Երկար ժամանակից հետո առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կազմակերպվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի ղեկավարության միջև հանդիպում։ Դա հերթական անգամ հաստատում է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, և բանակցային գործընթացը անցկացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կցանկանայի հիշեցնել, որ այս տարվա մարտի 9-ին հանդես գալով հայտարարությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատուկ նշել են բանակցությունների ձևաչափի փոփոխման անընդունելիությունը։ Ինչպես գիտեք, Հայաստանի կողմից կան նման հավակնություններ, իսկ Ադրբեջանը կտրականապես բողոք է հայտնել դրա դեմ>,-ասել է Հիքմեթ Հաջիևը։
Բաժնի ղեկավարի խոսքով, այսօրվա բանակցային գործընթացը հերթական անգամ ցուցադրել է, որ հակամարտության կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև են անցկացվում հակամարտության կարգավորմանը ուղղված բանակցությունները։
«Ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է ձևաչափին, ևս մեկ անգամ ևս կցանկանայի նշել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է դեմառդեմ հանդիպում, որը տևել է ավելի քան երկու ժամ, անցկացվել են բանակցություններ։ Այնուհետև բանակցությունները շարունակվել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների և համանախագահների ներկայությամբ։ Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են երեք ժամե,- հավելել է Հաջիևը։
Նա ընդգծել է, որ նման ձևաչափում բանակցությունների շարունակումը խթան է հաղորդում ընդհանրապես հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացին։
«Արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների և համանախագահների կողմից արվել է նոր՝ «3+2ե ձևաչափով համատեղ հայտարարություն, և այդ հայտարարությունում նշվում են բանակցային գործընթացի հիմնական հարցերը, ինչպես նաև տեղի է ունեցել սուբստանտիվ պահերի շուրջ կարծիքների փոխանակում։ Ինչպես նաև ընդգծվում է խաղաղ գործընթացի առաջընթացի համար ընդունելի և բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Պետության ղեկավարի և վարչապետի միջև քննարկումների ժամանակ կարծիքներ են հայտնվել արտաքին գործերի նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում անցկացնելու, բանակցային գործընթացի առաջընթացի հետ կապված հարցերի մասին:Կցանկանայի նշել նաև այն, որ երկրների ղեկավարների այս հանդիպումից առաջ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև անցկացվել է չորս հանդիպում։ Վերջին հանդիպումը կայացել է Փարիզում 2019 թվականի սկզբին։ Դրանց ժամանակ քննարկվել են հրադադարի ռեժիմի հետ կապված հարցեր։ Ընդհանուր առմամբ, հարկավոր է հաշվի առնել, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը հանդիսանում է սուբստանտիվ բանակցությունների անցկացման գործընթացին զուգահեռ ուղղություն, մեկը պետք է լրացնի մյուսին։ Արդյունքում կցանկանայի կրկին անգամ ասել, որ Վիեննայում անցկացված բանակցությունները անցել են նորմալ և կառուցողական մթնոլորտում։ Ամենագլխավորը՝ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, այդ գործընթացին հայկական կողմի մասնակցությունը բացահայտ հաստատել է ձևաչափի անփոփոխությունը>,- հավելել է Հաջիևը։