Արմինֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կայացել է մարտի 29-ին Վիեննայում։ Այս մասին նշված է կազմակերպության կայքում:
Աղբյուրի համաձայն, գլխավոր քարտուղարը ողջունել է այն շեշտադրումը, որ երկու երկրների առաջնորդներն արել են խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծման և հաջող բանակցություններին ուղղված հետագա քայլերի համար: Նա նաև ողջունել է հրադադարի ամրապնդման և մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով երկխոսության շարունակման հարցում նրանց հանձնառությունը:
Անտոնիո Գուտերեշը կրկին հայտարարել Է ՄԱԿ-ի կողմից <ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին> լիակատար աջակցության մասին: