Արմինֆո. Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ձերբակալվել է կաշառք ստանալիս: Այդ տեղեկությունը Facebook-ի իր էջում հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
<Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ>,- գրել է Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Դավթյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսին։ ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ 3 հազար դոլար կաշառք Դավթյանին փորձել է տալ <Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ> ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։ Վերջինս հրաժարվում է մեկնաբանում այդ տեղեկությունը ՝ պատճառաբանելով, որ ներկայումս քննություն է ընթանում: