Արմինֆո. <Տարածքներ՝ անվտանգության դիմաց> ձևաչափ այլևս չի լինելու: Այդ մասին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է <Ամերիկայի ձայնը>։
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմացե ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմացե,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ: «Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք>,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: