

Արմինֆո. Երկար, հագեցած, արդյունավետ։ Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է բնութագրել Փաշինյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։
«Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենաե,- ասել է նա: Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանել է. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասինե:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումը Վիեննայում մեկնարկել է երևանյան ժամանակով 14:00-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է Փաշինյան-Ալիեւ առանձնազրույցը: Երեք ժամ անց նրանց կրկին միացել են ԱԳ նախարարներն ու համանախագահները:


